
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել վրացի գործընկերների հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելարուին քննարկել են տարածաշրջանային ներկա զարգացումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպումը երկուստեք կարևորվել ու գնահատվել է, որպես հարաբերությունների կայուն զարգացման, ապագային միտված ուղերձ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն