ՆԱՏՕ-ն լայնածավալ վարժանքներ կանցկացնի Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 17 երկիր կմասնակցի ընդգրկուն զորավարժություններին Վրաստանում, որոնք նշանակված են 2019 թվականի մարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ համատեղ վարժանքների նպատակը ուժերի օպերատիվ համատեղելիության ընդլայնումն Է: Բացի այդ, Ստոլտենբերգի խոսքով, վարժանքների նպատակը կդառնա Վրաստանի եւ դաշինքի համագործակցության ուժեղացման մասին «ազդանշան ուղարկելը»: ՆԱՏՕ-ի քարտուղարությունը դեռեւս չի ճշտում վարժանքների մասնակիցների վերջնական կազմը եւ դրա համար գործի դրվող ռազմական տեխնիկայի քանակը: Նշվում Է, որ վարժանքների նախապատրաստման շրջանակներում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն անձամբ կայցելի Վրաստան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս