ՀՔԾ-ն հաստատում է Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրգործի վերաբացման տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբացման մասին տեղեկատվությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված քրեական գործով վարույթը վերսկսվել է»,- ասաց Մարինա Օհանջանյանը:

Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։




Լրահոս