ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Մուտքն ազատ է» ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ,Մուտքն ազատ էե ակցիան: ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է,Մուտքն ազատ էե ակցիան, որը նախատեսվածէ հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն:
Ակցիան կտևի մինչև 10.03.2019թ.:

«Մուտքն ազատ է» ակցիան հանդիսանում է դրամական և հաշվարկային գործառնությունների մի շարք ծառայություններ, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել փոքր և միջին բիզնեսի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերը, ստանալ մատչելի որակյալ սպասարկում ու բավարարել հաճախորդի բոլոր կարիքները:

«Մուտքն ազատ է» ակցիան ներառում է.

. անվճար բանկային հաշվի սպասարկում 1 տարվա ընթացքում;
. դրամային հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվեգրում 1 տարվա ընթացքում `3% (ստանդարտ 0.1% -ի փոխարեն);
. Mastercard Business միջազգային վճարային քարտ` 1 տարվա համար անվճար սպասարկում (15000 դրամ ստանդարտ սակագնի փոխարեն):

Ծառայությունների ժամկետը լրանալուց հետո (1 տարի), հաճախորդը կսպասարկվի Բանկում ներկա պահին գործող սակագներով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է փոքր և միջին բիզնեսի իրավաբանական անձանձև անհատ ձեռնարկատերերին օգտվել «Բանկ-Հաճախորդ» հեռավոր համակարգի ծառայություն: Բացի այդ, վճարումը կարելի է կատարել վճարային տերմինալներում:

Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ հետևելով https://ru.vtb.am/small/cassa/transfer/index.php ՎՏԲ-Հայաստան Բանկը աշխատում է զարգացնելևբարելավել փոքր և միջին բիզնեսի սպասարկման համակարգըՀայաստանում:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-ՀայաստանԲանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում:




Լրահոս