Նարեկ Սարգսյանին գտել են այլ անձի հետքերով․ հետաքրքիր զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ:  Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու եւ խոչընդոտելու իր արտահանձնումը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:  Իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում:

Ասում են՝ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, եւ նրա հետ այլ անձ է եղել: ՈՒ երբ նրա հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երեւան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի ոստիկաններին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս