ԲՈԿ նախագահն իր տեղակալին 180 տոկոսի չափով պարգևավճար է տվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ասուլիսում ներկայացրել է իրենց 6-ամսյա աշխատանքը, որը գիտական շրջանակները բացասական են գնահատում։

Նա այս ընթացքում վերացրել է մասնագիտական մշտական խորհուրդները, ատենախոսություն պաշտպանողներին իրավունք է տվել, որ իրենք կազմեն փորձագետների եւ խորհուրդների ցանկը, վերանայել է ԲՈԿ-ի կողմից «ընդունելի» համարվող պարբերականների ցանկը՝ կամայականորեն հանելով որոշ անուններ, մի մասի համար էլ սահմանելով «ընդունելի վերապահումով» անհեթեթ ձեւակերպումը։

Բայց ամենակարեւորը՝ տարեվերջին պարգեւատրել է ԲՈԿ աշխատակազմին: Ճիշտ է՝ իրեն չի պարգեւատրել, բայց ԱԻՆ-ից ԲՈԿ տեղափոխված եւ գործից գլուխ չհանող իր տեղակալին «180 տոկոսի չափով պարգեւավճար» է տվել, «որովհետեւ նա հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում աշխատանքին»։ Տեղակալը 390 հազար դրամ աշխատավարձ է ստանում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս