Խաչատուր Սուքիասյանը մտնում է նավթամթերքի շուկա․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նավթամթերքի ներմուծման շուկայում առաջիկայում հնարավոր է նոր ընկերություն հայտնվի: ՍԻԼ ընկերության սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը նավթամթերքի պահեստարան է կառուցում եւ մտադիր է այն ավարտելուց հետո մտնել նավթամթերքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առեւտրի շուկա:

Բենզին եւ դիզվառելիքի վերջին էժանացումները կարող են կապված լինել հենց այս հանգամանքի հետ, վառելիքի շուկայի խաղացողներն ուզում են Սուքիասյանին հասկացնել, որ այս ոլորտում եկամուտներն այնքան էլ մեծ չեն, եւ ներդրումները չեն կարող բերել սպասված արդյունքի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս