«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, եւ ընդդիմությունը դատապարտված է ձեւավորվել խորհրդարանից դուրս: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, ըստ էության, ակնարկել է, որ նոր ուժեր են ստեղծվում:
«ՀՀԿ-ն այդ ընդդիմությունն է, որը այս պահի դրությամբ հակազդում է: Կան այլ ուժեր, օրինակ, ՀՅԴ-ն, որ այդքան մեծ պատմություն ունի: Կան նոր ուժեր, որոնք ստեղծվում են: Այսինքն` քաղաքական դաշտը այսօր խառնվել է, բայց չի բյուրեղացել իր կառուցվածքի մեջ,- ասել է նա ու հավելել,- Միքայել Մինասյանը ինձ ընկեր է, բայց ես իր փոխարեն իր քաղաքական ծրագրերի մասին խոսելու իրավասություն չունեմ»:
Արդյոք ՀՀԿ-ին պատկերացնո՞ւմ է փողոցային պայքարում հարցին էլ նա պատասխանել է. «Եթե դուք Նիկոլ Փաշինյանին փողոցային քաղաքական գործչի կերպարից վարչապետ պատկերացնում եք, ուրեմն ՀՀԿ-ին էլ պատկերացրեք փողոցային քաղաքական գործունեության մեջ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում