Ո՞ւմ հետ էր հեռախոսով խորհրդակցում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շաբաթվա ինտրիգն ու անսպասելի միջադեպը Փաշինյան–Ալիև արդեն երրորդ «ոչ պաշտոնական» հանդիպումն էր, որը տևեց 1,5 ժամ: Այս անգամ՝ Դավոսում:

Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիև–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակներում:
Ի  դեպ՝ Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը մտնում էր սենյակ,    հեռախոսով ոգևորված խոսում էր և ժպտում. ըստ «օդում կախված լուրերի», նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս