
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարությունը տարեվերջին որոշել է կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիարդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանության համակարգի աշխատակիցներին պարգեւատրելու համար:
Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա այնքան էլ տրամաբանված որոշում չէ, քանի որ ոստիկանության աշխատակիցները անցած տարվա ընթացքում ոչնչով աչքի չեն ընկել, բայց չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է ոստիկանության աշխատակիցներին պարգեւատրել ավանսով, որովհետեւ այս տարի նրա իշխանությանը ոստիկանական աջակցությունը շատ է պետք գալու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում