ԲԴԽ անդամի հարցը` օդից կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ անդամի հարցը շարունակում է օդից կախված մնալ: Անցած տարվա նոյեմբերի 8-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ անդամ էր ընտրվել դատավոր Նախշուն Տավարացյանը: Գրել էինք, որ այդ ընտրությունները բավական թեժ են ընթացել, հաջորդել են «հետընտրական կրքեր», որոնց արդյունքում էլ Տավարացյանը հրաժարական է ներկայացրել:

Եվ, ահա, երկար ժամանակ է, ինչ դատական համակարգում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ, ի վերջո, ԲԴԽ անդամ ընտրել, եւ նոյեմբերի իրադարձություններից մինչ օրս ԲԴԽ անդամ ընտրված չէ, եւ հայտնի չէ, թե ինչ կլինի: Ի դեպ, դատական համակարգում այն կարծիքին են, որ ճիշտ կլինի, որ դատավորները հաշտվեն Նախշուն Տավարացյանի ընտրվելու հագամանքի հետ, եւ նա էլ նշանակվի ԲԴԽ անդամ:




Լրահոս