«Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցներն ընկել են դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ աշխատակիցներն ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հունվարի 23-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ա. Ս.-ն՝ պահանջելով ստիպել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում:

Ընդ որում, ընկերության աշխատակցին ազատել են ատեստացիա չանցնելու հիման վրա: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ գործունեության հետ կապված նաեւ քրեական գործ էր հարուցվել:




Լրահոս