Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, որ հմտորեն թաքցնում է իր կենսագրության էջերը, վերջապես ներկայացրել է գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը: Այսպես, պարզվում է, որ երիտասարդ թաղապետն ունի 2 բնակարան, 2 «Honda Civic 1.8» եւ «Nissan TIIDA» մակնիշի ավտոմեքենա: Սա դեռ ամենը չէ. նա հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր, հնաոճ իրեր, իսկ դրամական միջոցը կազմում է 14.5 մլն դրամ:
Որպես եկամուտ Դավիթ Կարապետյանը հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած 17.6 մլն դրամ գումարը: Խոսքը, հավանաբար, «շաուրմայանոցի» մասին է, որը նա աշխատեցրել է մինչեւ թաղապետ նշանակվելը: Հուսանք` հայտարարագրին կհաջորդի կենսագրական տվյալները, որ պետք է հրապարակվի Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Այս պահին նրա անվան դիմաց շարունակում է դատարկ մնալ: