ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում հանձնարարությամբ և ինչ մեխանիզմներով արգելվեց ՀՀԿ-ի մուտքը ԱԺ. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ.

-Պարո՛ն Աշոտյան, օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի առաջին նիստը: Այս անգամ արդեն որպես արտախորհրդարանական ուժ եք նիստ անցկացրել: Սերժ Սարգսյանի կողմիցի՞նչմեսիջներ փոխանցվեցին կուսակիցներին:

– ԳՄ նիստերը միակ ձեւաչափը չէ, որտեղ քննարկվում են կուսակցության աշխատանքները, ապա ծրագրերը: Աշխատանք տեղի է ունենում ամեն օր: Ես ամեն օր աշխատանքի եմ, կուսակցության նախագահը ամեն օր աշխատանքի է: Գրասենյակում նորից աշխուժություն է: Մեր քաղաքական գործունեությունը շատ տեսանելի է, չենք էլ թաքցնում, եւ այնպես չէ, որ նախագահն է մեզ ասում, ընդհանուր քննարկումների շրջանակում են կայացվում որոշումներ: Այո, նախագահը իրխոսքն ասում է`որոշումներիհետ կապված: 3 հիմնական ուղղություններ կան` ներկուսակցական բարեփոխումներ, արդիականացում, երկրորդը ներքաղաքական օրակարգն է:

Ինչ-որմութ պատմությունների արդյունքում 4000 ձայն չհերիքեց, որ ՀՀԿ-ն մտնի խորհրդարան, բայց անգամ ընտրություններիցհետո, ստանալով մեր 60.000 քաղաքացիների վստահության քվեն, վերանվաճելով իրենցսրտերը, եւ լինելով ՀՀ չորրորդ քաղաքական ուժը, շարունակում ենք քաղաքական օրակարգ ձեւավորել եւ թելադրել, օրինակ, ԵՄ-ՀՀ համաձայնագրի հետ կապված խնդիրները կիրառման, վավերականության մենք ենք գրել, օրինակ Բաքվի ջարդերի ԱԺ-ում հիշատակման եւ դատապարտման գաղափարը հուշել ենքմենք, Սիրիայում հայկական զորախումբ ապօրինի կերպով ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշման մասին մենք ենք բարձրաձայնել: Ցավոք սրտի, այսօրվա ԱԺ-ն ամենաապաքաղաքականն է Հայաստանի նորագույն պատմության մեջ: Ցավում եմ, որ քաղաքական միտքը ԱԺ-ում գոյությունչունի այս պահի դրությամբ:

-Խոսեցիք մութ պատմությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չբողոքարկեց ընտրության արդյունքները: Ինչո՞ւ:

-Մենք չենք բողոքարկել ընտրության արդյունքները, որովհետեւ չէինք ուզում ցեխ շպրտել ՀՀ ժողովրդավարական իմիջի վրա, եւ սահմանադրական դատարան դիմելը ինքնանպատակ չէինք համարում: Բայց վստահեցնում եմ Ձեզ` ՀՀ-ում հերթական իշխանափոխությունից հետո կբացվեն այնպիսի տասնյակ պատմություններ, թե ինչպես, ումհանձնարարությամբ եւ ինչ մեխանիզմներով կանխվեց ՀՀԿ-ի մուտքը խորհրդարան, որ այս ընտրությունների ժողովրդավարական փուչիկը շատ արագ կպայթի: Հասարակության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ՀՀԿ-ին չենթողել անցնել խորհրդարան:

-Որպես արտախորհրդարանական ուժ`ինչպիսի՞ միջոցներով եք պայքարելու ներկայիս իշխանությունների դեմ:

-Ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը մեզ համար քննադատության թիրախում է, եւ այդ քննադատությունը ինքնանպատակ չէ: Այնտեղ, որտեղմենքկտեսնենք ճիշտ քայլեր, այդտեղ կլինի դրական արձագանք: Այնտեղ, որտեղ ակնհայտ սուտ է, կեղծիք է, անգրագիտություն է,մենք պարտավոր ենք դրա մասին բարձրաձայնել:

Բոլոր միջոցները օգտագործելու ենք, այդ թվում` ՀՀԿ-ի միջազգային գործընկերի աջակցումն ենք հայցելու, որպեսզի խորհրդարանական ձեւաչափից դուրս մնալով` կարողանանք արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, եւ սա մեզ համար կարեւորագույն խնդիրներից մեկն է:

Այս կառավարությունը մարդկանց խոստացել է աշխատել, խոստացել է աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում, ինչըչի արել եւ դժվար էլ անի: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր երբեմնի հեղափոխական չակերտավոր իմունիտետը: Հիասթափությունը ամեն օր մեծանում է:

ՀՀԿ-ն Փաշինյանին քննադատելու հիմքում դնում է բացառապես փաստեր: Մենք ընդամենը մեկ բանից ենք զրկվել` կառավարության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու խորհրդարանական հնարավորություններից, բայց այդ խնդիրը հարթելու ձեւեր կան, եւ դա նույնպես կյանքի կկոչվի: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը հաշվետու է լինելու ՀՀ քաղաքացուն ամեն կատարած քայլի եւ չկատարած որոշման համար:

-Ձեզ պատկերացնո՞ւմ եք փողոցային պայքարի մեջ:

-Ինչո՞ւ չեմ պատկերացնում: Ես սկսել եմ, որպես ՀՀԿ շարքային անդամ, 2001 թվականին հենց միտինգներից` դրոշ բռնելով, ակցիաներ անելով: Եթե դուք Նիկոլ Փաշինյանին փողոցային քաղաքական գործչի կերպարից վարչապետ պատկերացնում եք, ուրեմն ՀՀԿ-ին էլ պատկերացրեք փողոցային քաղաքական գործունեության մեջ:

Ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Մինասյան




Լրահոս