ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:08-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող սննդի կետի մուտքի դուռը՝ ներս են մտել և հափշտակել համակարգչային սնուցման սարք, աուդիո համակարգի ձայնարկիչ և այլ իրեր՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել է սննդի կետում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: