«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել: Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ՝ սովորական քաղաքացիներ:
Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն: Ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում` փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում