«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանի օրակարգից հանվել է Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը:
Սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունը որոշել է հրաժարվել կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մտադրությունից, ուղղակի իշխանությունը ցանկանում է սկզբում անցկացնել կառավարության ծրագիրը, իսկ հետո անցնել կառուցվածքին:
Իշխանությունում մտածում են, որ եթե սկզբում անդրադառնան կառուցվածքին, ապա դա կարող է էապես մեծացնել ծրագրի հակառակորդների թիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում