ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանանը կտրուկ թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բանանը վերջին օրերին կտրուկ թանկացել է. այն 400 դրամից դարձել է 700 դրամ: Հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենաշնորհները վերացնելու պահանջ դրեց, բանանը կարճ ժամանակում կտրուկ էժանացավ: Թավշյա հեղափոխությունից հետո տեղական շուկայում ակտիվացան վրացական ընկերությունները, որոնք բանան էին ներկրում: Եվ արդյունքում բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 400 դրամ:

Նույնիսկ ՀՀԿ-ականները կառավարությանը քննադատելիս հայտարարում էին, թե նոր իշխանության օրոք միայն բանանն է էժանացել, որ նոր իշխանությունը որպես ձեռքբերում միայն դա է ներկայացնում: Հիմա, փաստորեն, անգամ բանանը էժան չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք հայտնեցին, որ թաշվյա հեղափոխությանը հաջորդած գնանկման ժամանակ տուժել են Հայաստանում բանան ներկրող ընկերությունները, քանի որ բարձր գնով բանան են ձեռք բերել, բայց ստիպված են եղել ցածր գնով այն վաճառել` կրելով վնասներ:

Ենթադրվում է, որ այժմ բանան ներկրող ընկերությունները, թանկացնելով բանանը, փորձում են լրացնել կրած վնասները: Ամեն դեպքում, հուսանք, որ բանանի շուկայում մենաշնորհները «գլուխ չեն բարձրացրել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս