Մարզադպրոցի տնօրենից` պատգամավոր. Մաթեւոս Ասատրյանի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի կայքում քիչ-քիչ տեղադրվում են յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների մասին տվյալները: Սակայն այս պահի դրությամբ աշխատանքները դեռ վերջնականապես չեն ավարտվել:

Այնուամենայնիվ, պատգամավորների կենսագրական տվյալները մշտապես հետաքրքրություն են ներկայացրել, եւ նախկին գումարումների ժամանակ եղել են դեպքեր, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փորձել են այս կամ այն դրվագ թաքցնել, կամ էլ ուսումնասիրելով կարող էիր հետաքրքիր պատկերի ականատես լինել:

Նույնն էլ նաեւ այժմ է, եւ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խորհրդարանի կայքում արդեն իսկ տեղադրված պատգամավորների կենսագրական տվյալները. հիմնականում խոսքը իշխանական ուժին ներկայացնող խմբակցության մասին է: Նախ նկատենք, որ «հին» պատգամավորների դեպքում հեշտ է, նրանց տվյալներն արտատպվել են, եւ պարզապես ավելացվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում պատգամավոր դառնալու հանգամանքը:

Օրինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը, որը վարկանիշային ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Արագածոտնի մարզից, ավարտել է իրավագիտության ֆակուլտետը:

Սակայն հետաքրքիր է, որ նա իր մասնագիտությամբ չի աշխատել, այլ 7 տարի եղել է մարզադպրոցի տնօրեն եւ փաստացի այդ պաշտոնից հրաժարվելով` պատգամավոր դարձել: Ընդ որում, կենսագրության համաձայն` նա, 2008-ին ավարտելով համալսարանը, մինչեւ 2012 թվականը ոչնչով չի զբաղվել:




Լրահոս