2018թ. դեկտեմբերի 21-ին, 25-ին եւ 28-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ընդունել է 3 որոշում, ըստ որոնց` ֆինանսական աջակցության համար դիմած քաղաքացիներին դրամական օգնություն է ցուցաբերվել: Դեկտեմբերի 21-ի որոշմամբ` պետական բյուջեից Տավուշի մարզի 138 քաղաքացիների ընդհանուր առմամբ միանվագ հատկացվել է 5 միլիոն 590 հազար, դեկտեմբերի 25-ի որոշմամբ` 65 քաղաքացիների՝ 11 միլիոն 210 հազար, դեկտեմբերի 28-ի որոշմամբ` 149 քաղաքացիների՝ 10 միլիոն 725 հազար դրամ:
Մեկ շաբաթվա ընթացքում` դեկտեմբերի 21-28-ը, մարզի սոցիալապես անապահով 352 քաղաքացիների հատկացվել է 37 միլիոն 525 հազար դրամ: Տարեվերջին մարզպետարանի բյուջեում գումարներ են եղել, որոնք տրվել են օգնության համար դիմած կարիքավորներին: Նախկինում նշել ենք, որ մարզպետի որոշմամբ բյուջեից պարգեւատրումներ են ստացել Տավուշի մարզպետարանի 104 աշխատող` 22 միլիոն 697 հազար 358 դրամի չափով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ