Հունվարի 25-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել ՀՀ և ԻԻՀ քաղաքացի, 1953 թ. ծնված, Ժիրայր Լ․-ն, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ, բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 25-ին կամավոր բաժին է ներկայացել Նորայր Մ.-ն, ով 2013թ. մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 235 հոդ. 4-րդ մասի մեղադրանքով՝ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված պատժի կրումից խուսափելու համար:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունվարի 25-ին կամավոր բաժին է ներկայացել Գեորգի Ս.-ն, որը 2013թ փետրվարի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին Մասիս կայարանի Գործարանային փողոցի թիվ 30 հասցեից բերման է ենթարկվել Գարիկ Պ.-ն, որը 2019թ. հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 119 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: