
«Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է վարում «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:
Ակումբը ցանկանում է 69-ամյա ֆրանսիացուն նշանակել գլխավոր տնօրենի պաշտոնում՝ հաղորդում է ESPN-ի լրագրող Ջոնաթան Ջոնսոնը:
Վենգերն այն մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ հանդիպել է փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:
Առայժմ հայտնի չէ՝ համաձայնել է արդյոք Վենգերն այս առաջարկին, թե որոշել է շարունակել մարզչական կարիերան: Այուամենայնիվ, «ՊՍԺ»-ն նրան տեսնում է ակումբի ղեկավարության կազմում: