Հերացու փողոցի շենքերից մեկից բետոնե կառուցատարրեր են թափվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվել են ու թափվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ տուժածներ չկան:

«Տուժածներ չկան: Վտանգավոր բան չի եղել, փրկարարները գնացել, տեղում սահմանազատել են տարածքը, մինչև մնացած մասով արդեն աշխատանքներ կիրականացնեն»,- ասաց Ասիլյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և թափվել են մոտ 0.2 քմ բետոնե կառուցատարրեր:




Լրահոս