Պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող երկքաղաքացին կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին՝ ժամը 16.50-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1953 թ. ծնված, Ժիրայր Լ․-ն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 66-ամյա տղամարդը 2018թ. դեկտեմբերի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք:




Լրահոս