ՖՈՏՈ. Սիփան Փաշինյանը նշել է Իջևանի ավագանու թեկնածուներից հատկապես չորսի անունները. ինչով են նրանք առանձնացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը գրառում է կատարել իր էջում՟ դիմելով Իջևանի բնակիչներին.

Սիրելի իջևանցիներ, դուք փետրվարի 17-ին ընտրելու եք Իջևան քաղաքի ավագանի, որը իր հերթին պետք է վերահսկի քաղաքի՝ ձեր վճարած հարկերից գոյացող բյուջեն և ծախսերի արդյունավետությունը, բարձրացնի Իջևան քաղաքի խնդիրները եւ լուծումներ տա դրանց։ Մինչ այս դուք ավագանի ընտրել եք հիմնականում խնամի-ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով, եւ այդ իսկ պատճառով չեմ մտաբերում դեպք, երբ ավագանու անդամները քարոզարշավ իրականացնեն կամ փորձեն ձեզ ներկայացնել՟ ինչի համար են ուզում դառնալ ավագանի, ինչ տեսլական ունեն քաղաքի զարգացման առումով, և այսօր ունենք այն, ինչ ունենք։ Կոչ եմ անում ձեզ ընտրություն կատարել բացառապես լսելով թեկնածուների ծրագրերն ու, առկա խնդիրների լուծման պատկերացումները։

Ուզում եմ հատկապես ողջունել ավագանու թեկնածուներից՝

Թաթուլ Աթաբեկյանին, որը քվեաթերթիկում կլինի 1-ին համարը։

Արգիշտի Ամիրխանյանին, որը կլինի 2-րդ համարը։

Մհեր Դավթյանին, որը կլինի 5-րդ համարը։

Արման Մատինյանին, որը կլինի 19-րդ համարը։

Ողջունելուս առիթն այն է, որ այս թեկնածուները պատրաստվում են նոր քաղաքական մշակույթ բերել մեր քաղաք՟ պատրաստվելով քարոզարշավ իրականացնել և խոսել իջևանցիների հետ, ներկայացնելով իրենց տեսլականը քաղաքի զարգացման մասին, որը հարիր է Նոր Հայաստանին, այլ ոչ թե ման գան, թե ով ինչքան բարեկամ ունի։

Ավագանու ինստիտուտը պետք է զարգացնել, որովհետև իմ խորին համոզմամբ դա ժամանակակից քաղաք ունենալու լավագույն ճանապարհն է։

Ողջունում եմ նաեւ ավագանու այն թեկնածուներին, որոնք ընտրողների քվեն ստանալու համար իրականացնելու են ակտիվ քարոզարշավ եւ չեն դիմելու «հին Հայաստանին» բնորոշ միջոցների:




Լրահոս