ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետք»-ը գրում է.

«Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախարարի տեղակալի աշխատավարձի ամսական դրույքաչափը կազմում է 562 190 դրամ, իսկ ՊԵԿ նախագահինը՝ 793 680 դրամ:

Ստացվում է, որ Դավիթ Անանյանը, հաշվետու տարվա կտրվածքով, նախարարի տեղակալ է աշխատել մոտ 5 ամիս՝ ընդհանուր մոտ 2 մլն 810 հազար դրամ աշխատավարձով, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ 7 ամիս: ՊԵԿ նախագահի 7 ամսվա աշխատավարձի չափը կազմում է մոտ 5 մլն 555 հազար դրամ: Այսինքն՝ Դավիթ Անանյանի զուտ աշխատավարձը տարվա կտրվածքով կազմել է մոտ 8 մլն 365 հազար դրամ: Այս գումարի մեջ է մտնում նաև հարկերը:

Մինչդեռ Դավիթ Անանյանը հայտարարագրել է ամսական աշխատավարձից մոտ 14 մլն 924 հազար դրամ ավելի, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարներից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս