Դենիս Թումասյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալաշկերտն» առաջին նշանակալի ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմի կազմը համալրել է փորձառու կենտրոնական պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»:

Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» և «Ուրալում»: Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի կազմում Թումասյանը ավելի քան 100 հանդիպում է անցկացրել, եղել է թիմի ավագը: «Ալաշկերտի» նորեկն արդեն միացել է մեր թիմին Անթալիայում և առաջին մարզումն է անցկացրել:




Լրահոս