
ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Սիլվան անցել է ընդդիմության առաջնորդի կողմը:
Նա տեսաուղերձով պաշտպանել է Խուան Գուայդոյին և երկրի զինված ուժերին կոչ արել՝ զենք չբարձրացնել ժողովրդի վրա:
Խոսե Սիլվան Նիկոլաս Մադուրոյին պատասխանատու է համարել մարդկանց սպանությունների և առևանգումների համար:
Նա ասել է, թե չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ՝ գտնելով, որ միակ լուծումը՝ խորհրդարանի կողմից Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ հռչակելն է: