
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:
«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և հաջողություններ։
Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,-ասված է ուղերձում։