Հունվարի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում, այրվել է մոտ 300 քմ չոր խոտածածկույթ, Տարոն-3 թաղամասում՝ մանկապարտեզի հարևանությամբ` մոտ 5000 քմ, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին գտնվող կամրջի տակ` մոտ 2 հա, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի վերջնամասում՝ մոտ 1000 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: