Սոխի 11 բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար տարիներ շարունակ մարդիկ օգտագործում են սոխը տարբեր տեսակի հիվանդություներ բուժելու համար: Այս բանջարեղենը հարուստ է ծծումբով, ինչպես նաև հակաբակտերիալ ու հակամանրէային հատկություններով: Ծծումբն այն դարձնում է հոմեոպատիկ բուժման հիանալի «գործիք»:

Ձեզ ենք ներկայացնում սոխի 11 բուժիչ հատկությունները:

1. Հանգստացնում է խոռոչները.

Կարող եք պարզապես գլուխը ետ գցել ու վերևից քթի վրա դնել մի քանի շերտ սոխ: Կարող եք այն նաև կտրել, լցնել ափսեի մեջ, գլուխը ծածկել սրբիչով ու շնչել այդ բանջարեղենի հոտը: Չնայած որ այն այդքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, սակայն շատ լավ մաքրում է քիթը:

2.Հանգստացնում է հազը.

Հազից ազատվելու համար կարելի է տնային պայմաններում պատրաստել հիանալի թուրմ: 1 գլուխ կարմիր սոխ, 1 կամ 2 պճեղ սխտոր ու 1-ական բաժակ սպիտակ ու շագանակագույն շաքարավազ: Բոլոր բաղադրիչները խառնել հարիչով ու ավելացնել 1 բաժակ մեղր: Ամուր փակել բերանն ու դնել սառնարանում 8-ից 12 ժամ: Այդ ամենից հետո կարելի է օրական մեկ անգամ խմել 1-ական թեյի կամ ճաշի գդալ: Չնայած իր տհաճ համի, այն օգնում է շատ արագ:

3. Ազատում է սրտխառնոցից.

Եթե ձեզ մոտ առաջացել է սրտխառնոց, ապա կարող եք սոխը բաժանել 2 մասի ու դնել թևատակերում ու պահել մի քանի րոպե, որից հետ սրտխառնոցը կանցնի:

4.Դադարեցնում է արնահոսությունը.

Եթե դուք կտրել եք մաշկն ու այն արնահոսում է, ապա կարող եք թանզիվի մեջ մի քանի կտոր սոխ փաթաթել ու այն դնել վերքի վրա: Արնահոսությունը կանգ կառնի, իսկ եթե այդ պրոցեդուրան կրկնել հաճախակի, ապա վերքը կսկսի շատ արագ լավանալ:

5.Անհետացնում է ոտքերի տհաճ հոտը.

Սոխը ունի հզոր հակասնկային հատկություններ, իսկ եթե ոտքերից հոտ է գալիս երկարատև օրվանից հետո, նշանակում է դուք ոտքի սունկ ունեք: Այդ դեպքում խորհուրդ է տրվում 10 րոպե ոտնաթաթերը տրորել սոխով, որից հետո ոտքերը ողողել տաք ջրով: Հնարավորության դեպքում այդ պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 3անգամ ու շուտով ոտքերի հոտը լիովին կանհետանա:

6.Մոծակների խայթոց.

Երբ խայթում է մոծակն ու մաշկի այդ հատվածում շատ ուժեղ քոր է առաջանում, այդ դեպքում կարելի է նշված հատվածի վրա դնել կես գլուխ սոխ ու քորն անմիջապես կանցնի:

7.Օգնում է ականջի բորբոքման ժամանակ.

Ականջի ցավը բավականին սուր ցավ է: Սովորաբար նարանից ազատվելու համար մարդ ամեն միջոց կարող է կիրառել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ականջների մեջ դնել մի կտոր սոխ, քանի որ սոխն ունի հակաբորբոքային ազդեցություն:

8.Պայքարում է միգրենի դեմ.

Եթե ձեզ տանջում է միգրենը կրկնեք նույն պրոցեդուրան, որը նշված է նախորդ բաղադրատոմսի մեջ, քնելուց առաջ: Այդ դեպքում ցանկալի է, որ սոխը մնա ականջի խեցիների մեջ մինչև առավոտ:

9. Փոքրացնում է կորյակները.

Սև կետերից և կորյակներից ազատվելու թանկարժեք դեղամիջոցներին հիանալին այլընտրանք է համարվում սոխով պատրաստված հետևյալ խառնուրդը. 1 հատ միջին չափի մանրացված սոխը խառնել ½ բաժակ մեղրի հետ: Խառնուրդը պահել մարմանդ կրակի վրա այնքան, մինչև որ այն դառնա խիտ մածուկ: Քսել այն մաշկի այն հատվածների վրա, որտեղ հայտնվում են կորյակները:

10. Կանխում է մազաթափությունը.

Ծծումբը, որը մեծ քանակությամբ առկա է սոխի մեջ, կանխում է մազաթափությունը: Հարկավոր է սոխից քամել հյութը և ամեն անգամ գլուխը լվանալու ընթացքում այդ հյութով առատորեն ողողել գլուխը: Սոխի հոտից հնարավոր է ազատվել շամպույնի օգնությամբ, սակայն այդ ընթացքում մազարմատները շատ լավ կամրանան:

11. Սոխը կարող է փոքրացնել սպիները.

Դա իհարկ է առաջին հայացքից հրաշք է թվում, սակայն իրականում վիրահատական սպիները կարելի է դարձնել ավելի քիչ տեսանելի սոխի օգնությամբ: Պարզապես հարկավոր է կանոնավոր կերպով մաշկի տվյալ հատվածը տրորել սոխով:




Լրահոս