Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որն ավանդաբար անցկացվում է 3-4 տարին մեկ։ ՀՅԴ-ականներն Ընդհանուր ժողովի արդյունքները պատրաստվում են ամփոփել արդեն այսօր: Հատկանշական է, որ ՀՅԴ-ն 33-րդ ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը, սակայն բացառապես վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին՝ առանց Հայասստանի ներկայիս վիճակի, ապագայի մասին տեսլականի կամ էլ ՀՅԴ-ի հետագա գործունեության մասին մտքերով։
Ենթադրվում է` իրենց աշխատանքներն ամփոփող, առաջիկա տարիների անելիքներն ուրվագծվող հայտարարությունը կտարածեն այսօր արդեն. ի վերջո, ՀՅԴ-ն 1999թ. ի վեր առաջին անգամ ներկայացված չէ խորհրդարանում: Այնպես որ կատարվածը լուրջ մտածմունքների եւ հետեւությունների տեղիք պետք է տա այդ կուսակցության ներսում, եւ այդ հետեւությունները պետք է արտացոլվեն նրանց հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։