ՖՈՏՈ. Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ. անուն առ անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակի օրվա առիթով  Armlur.am-ը մի փոքրիկ ուսումասիրություն արեց՝ պարզելու ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում:

Եվ այսպես,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել.

1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի ծառայել բանակում:

2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում,

2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում,

2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,

1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում,

1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Պահեստի սպա է:

Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում

Ծառայել են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Նշենք, որ արդարադատության նախարարը առաջին մասնագիտությամբ վիրաբույժ է: 1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:

Արատաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ևս ծառայել է բանակում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
Զորակոչվել է բանակ ուսումնառության ընթացքում:

Ծառայել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  մեկ տարի՝ 2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զինապարտ է,ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և «Անանիա Շիրակացու» մեդալով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս զինապարտ է, պահեստազորի կապիտան:

Չեն ծառայել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի ծառայել բանակում:

1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։

1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։

ՀՀ ԱԺ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ծառայել բանակում:

2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան է: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական ծառայող է, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 ԱԺ մյուս փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանը 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ):  1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը

1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի ծառայել ԶՈՒ-ում:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 1999-2001թթ. ծառայել է  բանակում:

Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար 2007-2009թթ. Գևորգ Գորգիսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

 

 

 

 

 

 




Լրահոս