Armenian text to speach

Գևորգ Կոստանյանը քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնի համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանի իշխանությունները հայտնվել են կադրային այնպիսի վակուումում, որ մնացել են հին Հայաստանի այնպիսի կարկառուն ներկայացուցչի հույսին, ինչպիսին նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է:

Կոստանյանը լինելով գիտությունների դոկտոր՝ քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար: Սակայն այդ պաշտոնը Կոստանյանի համար ընդամենը տրամպլին է լինելու, որովհետեւ շատ կարճ ժամանակ անց նա կա՛մ կզբաղեցնի ՀՔԾ պետի, կա՛մ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:

Ի դեպ, Կոստանյանը վերջերս մամուլում հարցազրույց էր տվել եւ հայտարարել, որ Ադրբեջանը 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստում Հայաստանի դեմ՝ թերեւս ակնարկելով, որ եվրոպական դատարաններում Հայաստանի շահերը լավագույնս ներկայացնելու փորձ ունի, եւ կարող է այս հարցում եւս օգտակար լինել իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ավելի ուշ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե Գևորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար», իրականությանը չի համապատասխանում: Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, և նման քննություն չի անցկացվել»:




Լրահոս