
Նվազագույնի պետք է հասցնենք թղթի օգտագործումը ամբողջ պետական համակարգում: Անցնում ենք թվային թղթի (Digital Paper): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,-գրել է Էդուարդ Աղաջանյանը: