
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: