ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մասնակցեց Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը («ԳՊՄ կամ «Ընկերություն») մասնակցեց Վարդենիսի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպված՝ Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։

Միջոցառումների շրջանակում կայացավ տոնական համերգ, որին մասնակցեցին տեղի երաժշտական դպրոցների սաները, ինչպես նաև ռեգիոնի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվերները և սպաները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից պատերազմի վետերաններին և Արցախյան ազատագրական պայքարում զոհված հերոսների ընտանիքներին տրվեց ֆինանսական օգնություն և նվերներ։

«Այս նշանակալից տոնի՝ ՀՀ բանակի կազմավորման օրվա առիթով ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին, զինվորներին ու սպաներին։ Այս նշանակալից օրը ամբողջ երկիրը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր տարբեր ժամանակներում պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, ովքեր հերոսաբար կատարել են իրենց պարտքը հայրենիքի առջև՝ պաշտպանելով ազգային շահերը, իրենց ավանդը ներդնելով երկրի խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում» ասաց «ԳՊՄ գոլդ» ՍՊը Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին, որը ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ ԳեոՊրոՄայնինգ-ի ընկերությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։ Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմպինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8,5 միլիոն ԱՄՆ դոլարը։




Լրահոս