
«Իմ քայլը» խմբակցության և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մեջ տեղի ունեցած դռնփակ աշխատանքային հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրենք ընդունում են, որ իսկապես կա խնդիր, և հանդիպումը տեղի է ունեցել խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար, և հանդիպումներ կլինեն նաև այլ գերատեսչությունների հետ:
«Քննարկումների արդյունքում, երբ կունենանք ամբողջական փաթեթը այն ինֆորմացիոն տեղեկատվության, որը անհրաժեշտ է արդեն որպես օրենսդիր` լուծումներ առաջարկելու, այդ ժամանակ մենք կձեռնարկենք քայլեր որպես օրենսդիր»,-ասաց Լիլիթ Մակունցը
Հիշեցնենք` խմբակցությունը ԱԺ էր հրավիրել ՊԵԿ նախագահին վերջինիս տրամադրած պարգևավճարների մասին պարզաբանում ստանալու համար։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: