Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Ըստ այդմ` Արմեն Գեւորգյանը կմնա ազատության մեջ:
Տպավորությունն այնպիսին էր, որ Արմեն Գեւորգյանի գործով հրապարակված որոշման մեջ որեւէ արտառոց բան չկա, սակայն ՀՔԾ քննիչները, որոնք քննում են աղմկահարույց գործերը, հայտնվել են լուրջ կացության առաջ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ քննիչներից մի քանիսը իրենց մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել Հատուկ քննչական ծառայությունում եւ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել:
Ամբողջական հոդվածը՝«Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։