
Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը բարձր է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները:
«Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին: Ես հատկապես շնորհակալ եմ հոբելյանական միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հանը և լուսանկարներ հրապարակել հանդիպումից: