Քննիչներն այլեւս չեն ցանկանում աշխատել. ազատման դիմումներ կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն:

Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՔԾ, որտեղից նշեցին, որ երեք քննիչ է սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս