Երևանում բախվել են BMW-ն և շտապ օգնության մեքենան. կա 4 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին, ժամը 01.00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապ օգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապ օգնության ավտոմեքենան:

Վթարի հետևանքով շտապ օգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը, բժշկուհին և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մի քանի այլ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի շտապ օգնության գլխավոր տնօրեն Թագուհի Ստեփանյանն ու տնօրենի տեղակալ Վահե Միրիջանյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:




Լրահոս