Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և
Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս