
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները շարունակում են հրաժարվել իրենց մանդատներից: Իհարկե, նրանց թվում եղել են այնպիսիք, որոնք ընտրվել են ԱԺ պատգամավոր եւ հենց այդ պատճառով հրաժարվել ավագանու մանդատից: Երեկ ավագանու նիստում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանը, Արման Իսկանդարյանը եւ Վահագն Գրիգորյանը հրաժարվել են մանդատներից:
Հիշեցնենք, որ վերջինս նաեւ հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Նրանց փոխարեն մանդատներ կտրվեն ցուցակի հաջորդ համարներում գտնող Արման Անտինյանին, Անահիտ Ասատրյանին, Տիգրան Գալստյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանդատից հրաժարված մյուս երկու անձանցից մեկի պատճառը կրկին այլ պաշտոնն է: Մասնավորապես, Սաշա Կատվալյանն արդեն Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է: