Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր: Պարզվում է, որ Գաբրիելյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենա: Իսկ, ահա, դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 678 հազար դրամ:
Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ նրա կինը` Լիլիթ Գաբրիելյանը: Ավելին` նրա դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Այսպես, դատավորի կինը հայտարարագրել է, որ ունի 33 մլն դրամ եւ 5 հազար դոլարի չափով դրամական միջոց, իսկ եկամուտը մեկ ընկերությունից ստացած 5 մլն դրամի չափով շահաբաժինն է:
Ի դեպ, նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը, որը «Սասնա ծռերի» գործով դատավորն էր, համարձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մասով որոշում կայացնել, նրա խափանման միջոցը ընտրել կալանավորումը: Նրա այս քայլի համար Գաբրիելյանին դատական համակարգում որակեցին «համարձակ տղա»: