«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հայտարարագիրը: Ըստ նրա հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Բացի այս, Դանիելյանը մեկ ընկերությունում ունի 74 հազար 400 դրամի բաժնետոմս:
Պաշտոնը ստանձնելիս Դանիելյանի փոխառությունները կազմել են 19 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 22 մլն դրամ, 17 հազար դոլար, 1.8 մլն դրամ եւ 4000 եվրո: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 3.1 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիսացել է «Պարադ Մեդիա», «Մենյու», «Սասնատուն Գրուպ», «Ջոջաց տուն» ընկերությունների հիմնադիրը եւ տնօրենը: