2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր: ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա աշխարհի ցանկացած կետից:
Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով հնարավոր է.
կատարել կոմունալ վճարումներ
բանկի ներսում կատարել դրամական փոխանցումներ (հաճախորդի հաշիվների եւ բանկի այլ հաճախորդի
միջեւ) եւ փոխանցումներ տեղական բանկերի հաճախորդներին
մարել վարկեր, դիտել վճարման ժամանակացույցը եւ ստանալ վարկային հաշվետվություն
համալրել ավանդներ եւ ստանալ ավանդային քաղվածք
իրականացնել ոչ կանխիկ արտարժույթի փոխանակում Բանկի հաշիվների միջեւ
միջազգային դրամական փոխանցումների համակարգերով ստացված դրամական փոխանցումների դիմում-
հայտեր` գումարի հաշվեգրում դեպի քարտ կամ բանկային հաշիվ:
ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
ստանալ հաշիվների եւ քարտերի հայտարարագրեր
պատվիրել հետ զանգ
ստեղծել վճարման շաբլոններ, կառավարել շաբլոնների ցանկը եւ անվանումը,
հետեւել եկամուտներին եւ ծախսերին` ըստ կատեգորիաների
հետեւել դրամի փոխարժեքին, ստանալ խորհրդատվություն Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներից,
ստանալ տեղեկատվություն մոտակա մասնաճյուղերի եւ բանկոմատների վերաբերյալ:
Գործառնությունները կատարվում են առցանց եւ պաշտպանվում են մեկանգամյա SMS գաղտնաբառերով: Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայությանը միացնելու համար անհրաժեշտ է `
այցելել ցանկացած մասնաճյուղ՝ անձը հաստատող փաստաթղթով
ունենալ կամ բացել վավեր բանկային/քարտային/ավանդային հաշիվ:
ունենալ շարժական սարքեր (Android 4.1, iOS 8.0 եւ բարձր);
ներբեռնել Մոբայլ/Ինտերնետ բանկինգ հավելվածը Play Market / AppStore- ից շարժական
սարքերում եւ գրանցվել:
Մոբայլ բանկի համակարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում եւ 87-87-ի Բանկի Կոնտակտային կենտրոնում: