Բարսելոնա-Սևիլիա. Ռեմոնտադա թե՞ հաջողությություն Իսպանիայի Գավաթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Սևիլիա» պատասխան հանդիպումը:
Առաջին խաղում կատալոնացիները մրցակցին պարտվել են 2-0 հաշվով և պատասխան խաղից առաջ մեծ խնդիր ունեն լուծելու.
Առաջին խաղում Վալվերդեի ընտրած կազմը չար կատակ խաղաց Իսպանիայի Գավաթի վերջին տարիների հաղթողի հետ: Անդալուզցիները կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և «Կամպ Նոու» մեկնելուց առաջ ստացան լուրջ առավելություն, սակայն չպետք է մոռանալ` «Բարսելոնան» նման իրավիճակներից դուրս գալու չեմպիոն է:
Էռնեստո Վալվերդեն այս խաղի համար հայտավորել է բոլոր առաջատարներին`
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Լանգլե, Վերմալեն, Պիկե, Սեմեդո և Ռոբերտո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Վիդալ, Ռակիտիչ, Արթուր և Կոուտինյո
Հարձակվողներ՝ Մալկոմ, Բոատենգ, Լ. Սուարեզ և Մեսսի

Հավանական մեկնարկային կազմ` Սիլեսեն, Ալբա, Պիկե, Լանգլե, Սեմեդու, Բուսկետս, Ռակիտիչ, Արթուր, Կոուտինյո, Սուարեզ, Մեսսի
Վնասվածքներ`Ումտիտի, Ռաֆինյա, Դեմբելե
Հայտացուցակից դուրս է մնացել Դենիս Սուարեզը, ով առաջիկա ժամերի ըմթացքում պայմանագիր կկնքի Լոնդոնի «Արսենալի» հետ:

Անդալուզյան ակումբի գլխավոր մարզիչ Պաբլո Մաշինը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել թիմի հայտացուցակը,սակայն անակնկալներ սպասել պետք չէ,մանավանդ,որ թիմը կորուստներ չունի.ինչպես ասում են ` հաղթող թիմի կազմը չեն փոխում:
Հավանական մեկնարկային կազմ`Սորիանո,Մերկադո,Գոմեզ,Կյաեր,Նավաս,Բանեգա,Ամադու,Սարաբիա,Էսկուդերո,Պրոմես,Բեն Յեդեր

Վերջին խաղեր

«Բարսելոնան» իր վերջին 5 խաղերից 4-ում հաղթել է և կրել 1 պարտություն:
«Սևիլիան» վերջին 5 խաղերից 2-ում հաղթել է և կրել 3 պարտություն:
Վերջին 5 խաղեր միմյանց դեմ`«Բարսա» 3 հաղթանակ,«Սևիլիա» 1 հաղթանակ,ոչ ոքիներ`1:
Եթե այսօր կապտանռնագույնները կարողանան հաղթել ցանկալի հաշվով ապա հերթական գեղեցօկ ռեմոնտադան կգրանցեն իրենց հաշվին, սակայն պետք է հասկանալ նաև ,որ «գետը ամեն անգամ գերան չի բերի» .սևիլյացիների շանսերն ավելի մեծ են և հենց նրանք են համարվում խաղի ֆավորիտը:
Գերդրամատիկ այս հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00:00-ին:




Լրահոս