
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում:
Ըստ հաղորդագրության, այդ աշխատանքներն իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով, Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն:
«Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – ասված է հաղորդագրությունում: