Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 4 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
« Քրեական գործով ակտիվ քննչական ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են` պարզելու զինված միջադեպ բոլոր հանգամանքները, մասնավորապես` մասնակիցների շրջանակը, և անհատականացնելու նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Ձերբակալվել է ևս 4 անձ միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով»,- ասաց Տռուզյանը:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի:
«Ձերբակալվածներից մեկին` 1995 թ.-ին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 մասի 1-ին կետով ( խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացել դիմել դատարան նրան նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: